Featured
Posted in Uncategorized

Բլոգի մասին

Բարև ձեզ, այս բլոգը ձեզ կօգնի թռչել դեպի երկինք, սավառնել թռչունի նման:Ես համոզված եմ, որ այս բլոգում դուք կգտնեք ձեր թռիչքը և ձեր վայրեջքը:Թռիչքը երբեմն թվում է շատ երևակայական կամ անհնարին բան, բայց այս <<ԹՌԻՉՔ>> ամսագրում  դուք կհասկանաք, որ դա այդպես չէ: Հետևեք մեր թռիչքին և միացեք մեզ, Բաց թողեք ձեր մտքի թռիչքը ժապավենը:

Բլոգի հեղինակ՝ Անի Արղության

Advertisements
Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Մեր լաբիրինթոսների պոետները…

Картинки по запросу art alone

Երբեմն այնքան թափանցիկ ենք մենք, երբեմն այնքան գաղտնի, այնքան փակ և առեղծվածային, որ թվում է անգամ աշխարհն է քեզ նայում երազկոտ և հեքիաթային աչքերով... Երբեմն լինում ենք այնքան պարզ, որ կյանքը մի պահ իր իմաստը կորցնում է, երբեմն էլ այնքան հանելուկային, որ ինքներս մեզ չենք հասկանում...Այնքան հանելուկային, որ մեր ներաշխարհը նմանվում է լաբիրինթոսի, որտեղ մենք մոլորված ենք, քանի որ միայն մենք չենք մեր լաբիրինթոսի պոետները... Միայն մենք չենք նրա կերտողները.  լինում է, որ  մարդիկ  և կյանքը այնքան են քո լաբիրինթոսում քեզ կորցնում, որ փորձում ես հասկանալ`​արդյոք հենց դու ես այն պոետը, որ պիտի ստեղծի քո իսկ կյանքը… Այնքան է լինում, որ կյանքիդ արևի շողքն անգամ կյանքն է ներս թողնում, անգամ այն փայլը, որ քեզ վեր է տանում, մարդիկ են քեզ տալիս, մարդիկ են քեզ թողնում, որ շնչես, սակայն դու սկսում ես ապրել, երբ հասկանում ես, որ դու ես միայն քո կյանքի և’ պոետը, և’ պոեմը, դու ես քո կյանքի լաբիրինթոսը, և միայն քո մտքերն են կարող քեզ մոլորեցնել կամ կորցնել և նաև քեզ գտնել….

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Կյանքի հեզիկ փոթորիկը…

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ փոթորիկ է մեր կյանքում կատարվում, երբ մի պահ դատարկվում ես, երբ ներաշխարհդ մթնում է, և զգում ես, որ չկա այն թռիչքը, որն կարծես ներկում էր միտքդ և հոգիդ… Այդ պահին դու փնտրում ես քեզ հարազատ մարդկանց, ովքեր անգամ հեռավորության վրա քեզ հետ են, նրանք հոգեհարազատ են քեզ, քանի որ դու խոսում ես նրանց հետ, քանի որ դու զգում ես իրենց, սակայն նրանք քեզ հետ չեն…Երբեմն այդ դատարկությունը բերում է անտարբերության, երբ աչքերիդ մեջ  չկա այն լույսը, որ առկայծում էր, չկա այն վառ սերը, որ փայլեցնում էր աչքերդ, չկան էլ զգացմունքներ, կա միայն անտարբերություն… Այդ փոթորիկը կյանքի հողմն է, կյանքի քամին, որ լինում է կյանքի բոլոր կտորներում… Քո կյանքը ստեղծվում այդ բեկորներից,  այդ մասնիկներից, իսկ դատարկվելուց այդ մասնիկները քանդվում են, և մնում ես միայն դու և քո կորած թռիչքը, այդ կորած թռիչքը փնտրում է քեզ, իսկ դու անծայրածիր տիեզերքում չես կարողանում անգամ ինքդ քեզ գտնել, որպեսզի կորցնես այդ դատարկությունը… Այդ քամին երբեմն լինում է հեզիկ և նուրբ, ոմանց կյանքում՝ հողմի տեսքով, որը վերջնականապես քո ներաշխարհը ներկում է մթությամբ…. Այդ փոթորիկը քո նկարիչն է, այն ներկում և կերտում է քեզ, քո մութ կողմը…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Արդեն կերտված կյանքիս մի մասնիկ…

Դպրոց…Կյանքի մի փուլ, կյանքի մի մասնիկ, որը լի է անհոգ տարիներով, ընկերներով, արևածագի պես վառ օրերով… Եթե մեր կյանքը հեծանիվ է , որը պետք է անընդհատ վարենք, ապա դպրոցը մեր հեծանվի անիվներն են, քանի որ հենց դպրոցն է քեզ տալիս այն, ինչը երկար տարիներ կարող ես փնտրել՝կրթություն, ընկերներ, ինքնազարգացման և ինքնակրթության հնարավորություն, հիասթափություն, որն օգնում է շարժվել, ուրախություն, որը ոգևորում է և անիվներ, որոնք քեզ օգնում են ամբողջ կյանքիդ ընթացքում շարժվել… Դպրոցը քեզ թևեր է տալիս, որպեսզի կարողանաս թռչել, դպրոցը օգնում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու տխուր պահերը, այն օգնում է մոռանալ ամեն բանի մասին, այն քեզ նվիրում է նոր ընկերներ և նոր շրջապատ, ովքեր պատրաստ են քեզ օգնել… Մինչ դպրոց հաճախելը ես կարծում էի, որ այն ուղղակի մի վայր է, որտեղ ուսուցմանում են երեխաներին, սակայն ես հասկացա, որ այն շատ ավելի մեծ դեր ունի մեր կյանքի թատրոնում, քան ինքներս մենք, քանի որ այն մեր մեծ մասն է կերտում, դպրոցում մենք փոխվում ենք, դպրոցը ստեղծում և կերտում է մեր մեջ մի աշխարհ, մի նոր տիեզերք և մի նոր հեքիաթ, որը ամբողջ կյանքում չի մոռացվում…Ես կարծում եմ, որ դպրոցը թերություն չունի, քանի որ անգամ այն հիասթափությունը, պարտությունը, քննությունները և ինքնաստուգումները նույնպես ինչ-որ տեղ ունեն իրենց առավելությունները, դու վախդ հաղթահարում ես և պատրաստվում, որ քո կյանքում լինելու են պահեր, երբ պիտի հիասթափվես, վախենաս, բայց անպայման անցնես այդ զգացմունքների միջով…Ես միշտ կատարել եմ իմ բոլոր պարտականությունները դպրոցում, դասերը, տնայինները, դպրոցը, գրադարանը եղել են իմ ամեն ինչը, իմ առավոտը, իմ երեկոն, իմ ցերեկը, անգամ երբ չեմ եղել դպրոցում միայն դասերն են եղել իմ մտքերում…. Ըստ ուսուցիչներիս և ծնողներիս ես պարտաճանաչ և լավ աշակերտ եմ և ըստ ինձ նույնպես, քանի որ դպրոցական գիտելիքները այն բաներից են, որոնց վրա երբեք չեմ կասկածում… Անկեղծ ասած ես երբեք չէի ուզենա փոխել ինչ-որ բան իմ դպրոցական կյանքում, այն ինձ համար իդեալական է, այնքան ուրախ պահեր եմ ունեցել, պահեր, որոնք ստիպել են հպարտանալ, ուրախանալ և ոգևորվել…. Իմ դպրոցական կյանքը իմ կյանքի մի մասը չէ, այն իմ ամբողջ կյանքն է…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Անվերջ փոփոխվող հայացք…

Հայացք…Ամեն վայրկյան փոխվում է քո հայացքը դեպի աշխարհը, քանի որ դու հասկանում ես, որ ամեն վայրկյան փոխվում է աշխարհը, փոխվում է քո մտածելակերպը, փոխվում  են քո նպատակներն ու երազանքները և այդ ամենը նրանից է, որ դու ես փոխվում և փոխում ես քո միջի տիեզերքի մի փոքրիկ մասը, այդ տիեզերքի գույները, քո գույները, փոխվում է քո հայացքը… Քեզ թվում է, որ ժամանակն է վազում, փախնում քեզնից, կամ դու ես փախնում ժամանակից և ուզում ես, որ այն մի պահ կանգ առնի, որ այն դադարի իր շարժումը և թողնի քեզ մենակ, քո մտքերի հետ, որ հասկանաս, թե ինչ ես ուզում և արդյոք կարող ես քո այդ նոր հայացքով գնալ առաջ, որ արդյոք կարող ես քո նոր նպատակները իրականություն դարձնել, որ արդյոք կարող ես լինել քո պես, քանի որ մի պահ թվում է, որ ոչ թե քո հայացքն է փոխվում, այլ քո դիմակները…Փոխվում են քո դերերը այս կյանքի թատրոնում, ամեն անգամ նոր դեր խաղալով այս կյանքում, դու ինքդ մոռանում ես ով ես դու իրականում և ինչ ես ուզում իրականում, արդյոք ուզում ես ինչ-որ խաղ խաղալ այս կյանքում, սակայն այդ պահին հասկանում ես, որ հենց կյանքը խաղ է…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Տիեզերքը մեր մեջ…

Տիեզերք… Մարդիկ տարակուսանքի մեջ են անընդհատ, երբ մտածում են, որ իրենք ապրում են տիեզերքում, որ արարում և ստեղծագործում են այնտեղ, որ ամեն ակնթարթ նրանք հենց տիեզերքում են, սակայն…Սակայն միգուցե հենց տիեզերքն է մեր մեջ, միգուցե ոչ թե մենք ենք ապրում տիեզերքում, այլ տիեզերքը մեր մեջ, միգուցե մենք ենք այն կատարելիությունը, այն իմաստությունը, որի մեջ ապրում ենք, միգուցե մենք ինքներս մեր մեջ ենք ապրում, մեր աշխարհում, մեր յուրահատուկ և անծայրածիր տիեզերքում, որտեղ ամեն նոր միտք կատարելիություն է, որտեղ ամեն մտահաղացում քո աշխարհի փրկությունն է… Մարդու ամեն շարժում, ամեն քայլ, ամեն միտք  իդեալական արվեստ է…Արվեստ, որը քչերն են հասկանում, ավելին ասեմ ոչ մեկ չի կարող հասկանալ քո մեջ ապրող տիեզերքի արվեստը, քանի որ միայն քո աշխարհն է ունակ այդ մեծ արվեստը ընկալելու, քանի որ ամեն մեկն ունի իր առանձնահատուկ տիեզերքը, իր առանձնահատուկ արվեստը… Այդ արվեստը ամեն մարդու հոգու ներդաշնակությունն է, մարդ ներդաշնակ է, երբ ունի իր արվեստը, երբ խորտակված է իր մտքերի մեջ, իր մտորումների մեջ, երբ նրան հետաքրքիր չեն ուրիշների արվեստները, նա լիարժեք կարող է խորտակվել իր տիեզերքի և իր արվեստի մեջ… Մարդու հանգստության համար պետք է, որ նա հասկանա, որ ունակ չէ հասկանալ ուրիշի արվեստը, ուրիշի մտքերը և ուրիշի տիեզերքը և աշխարհը, քանի որ դա իրենը չէ….Լիարժեք ապրելու համար պետք է ստեղծես քո տիեզերքը և քո արվեստը և ուղղակի խորտակվես…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է…

Կյանքը… Մեր կյանքում յուրաքանչյուր ակնթարթ, յուրաքանչյուր պահ նոր շանս է, նոր հնարավորություն, որը պետք է օգտագործել, պետք է այդ հնարավորության մեջ խորտակվել, որպեսզի հասկանալ նրա իսկական իմաստությունը, ամեն կյանքի շարժում իմաստություն է, որը հաճախ մենք չենք հասկանում, հասկանալու համար պետք է ուղղակի ազատ լինել, խորտակվել մտքերիդ մեջ, խենթ լինել և հանգիստ… Ազատ մարդն է միայն կարող հասկանալ կյանքի ամեն ակնթարթի իմաստը, և թե ինչում է կայանում նրա իմաստությունը…Երբ մարդն ազատ է, կյանքի ամեն հնարավորություն կարողանում է տեսնել, այդ ազատությունը մարդու հայացքի պարզեցումն է, արտացոլումը, մարդու հայացքը աշխարհի և իր հանդեպ փոխվում է, դառնում ավելի պարզ, ավելի ներդաշնակ, առանց վախի և տագնապի…Հաճախ կյանքի իմաստությունը փնտրելիս՝ մեր ներաշխարհը տակնուվրա է լինում, մենք սկսում ենք խենթանալ և բարդ ճանապարհներ փնտրել, սակայն իմաստությունը հենց քո մեջ է, իմաստություն ասվածը ամենապարզ բաների մեջ անգամ կարող է լինել, այն քո հոգու հանգստությունն է, երբ սկսում ես զգալ կյանքը և հասկանալ, որ զգում ես և որ դու ապրում ես, այդ ժամանակ հենց իմաստության աղբյուրն ես տեսնում և հասկանում, որ իմաստությունը հենց կյանքն է…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Փոփոխությունները՝որպես նոր կյանքի սկիզբ…

Մեր կյանքի մեջ ամեն փոփոխություն հասարակության կողմից չի ընդունվում… Մարդիկ ուղղակի սովոր չեն, որ սովորականը կարող է անսովոր դառնալ… Անգամ երբ այդ փոփոխությունը դրական է, մեկ  է, անսովորը հասարակության կողմից միշտ բացասական էընդունվում, մարդկանց մտքերում կա վախ, կա տագնապ, որ անսովորը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց կյանքի վրա, և հենց այդ տագնապն է նրանց խանգարում, որ կարողանան ճիշտ դատել և հասկանալ, որ փոփոխությունները միշտ չէ, որ դեպի վատ կյանքի է տանում… Փոփոխությունները նոր կյանքի սկիզբ են, նոր շնչի, նոր ծաղկման սկիզբ են… Կյանք առանց փոփոխության, առանց ինչ-որ բանի փոխարինման դա կյանք է առանց շարժման, առանց շնչի և առանց գույնի, իսկ կյանքը առանց գույների և առանց շարժման դատարկ կյանք է…Ցավոք, մեր հասարակությունը հիմնականում հենց այդ դատարկ կյանքով է ապրում, հենց այդ դատարկ կյանքն է ճիշտ համարում… Ամեն մարդ ինքն է որոշում կայացնում ինչպես ապրել՝ դատարկ և առանց շարժման, թե հակառակը՝ փոփոխություններով լի…Ոչ միշտ է և ոչ ամեն ինչն է, որ պետք է փոփոխել, պետք է հանել կյանքից, սակայն, մեկ է, յուրաքանչյուր մարդ ինչ-որ փուլում ստիպված է լինում համակերպվել փոփոխման կամ կորստի հետ… Այստեղ հարցը նրանում է, թե մարդ ինչպես կվարվի այդ փոփոխություններից հետո, կհամակերպվի և կսկվի իր կյանքը նոր գույներով լցնել և այդ տեղը լրացնել, թե կհիասթափվի կյանքից, կամ կսկսի պայքարել դրա դեմ՝ չհասկանալով, որ կորցնում է իր ժամանակը… Այսպես հասարակությունը մինչ այսօր անսովորը բացասական է ընդունում…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Խելքահան անող երազանք…

Կամք…Երազանք…Նպատակ… Շատ բառեր կան, որպեսզի բնութագրես քո սրտի ձայնը, քո ուզածը, սակայն ես այդ բոլորի անունը դնում եմ երազանք…Հենց այդ երազանքն է քո կամքը, այն ինչ քեզ ոգևորում է, քեզ նոր շունչ տալիս…Մարդը շնչակտուր է լինում առանց իր երազանքի, առանց սիրո, որը հաղորդում է նա իր այդ երազանքին, իր այդ ներքին ձայնին… Այդ ձայնը նման է մի մեղեդու, որ քո ներսից անընդհատ հնչում է ու քեզ հանգիստ չի տալիս… Այդ մեղեդին նման է մի ձայնի, որ քեզ խելագար է դարձնում, որ քեզ խելքահան է անում, սակայն ինքդ էլ չես հասկանում լավ է, երբ քեզ այդ մեղեդին ու երազանքը խելքահան են անում և համառ դարձնում, թե այդ ամենը վատ է… Ամեն դեպքում առանց այդ խենթության կյանքը անիմաստ է, այդ խենթությունը գույն է տալիս քո էությանը…Երբ շնչում ես, երբ ապրում ես, հասկանում ես, որ պետք է լինի մի երազանք, ինչին կհետևես, ինչի համար խենթություններ կանես, սակայն կգա մի պահ, երբ կհասկանաս, որ ամեն ինչ ճիշտ էր, քանի որ դու գտար քո իմաստուն երջանկությանը…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Կախարդական սրտի թռթիռ…

Ընտրություն…Կյանքում ամեն քայլափոխին մենք կատարում ենք ընտրություն, կատարում ենք բարդ որոշում, որը մեր ապագայի հիմքն է երբեմն հանդիսանում, մեր ապագայի ծիլը… Ընտրությունը մենք պետք է կատարենք մեր սրտի ձայնով, մեր սրտի կամքով…Ամեն քո սրտի թռթիռը, կարծես նոր կյանք լինի, կարծես նոր արմատ լինի, նոր կյանք…Մենք պետք է միշտ լսենք մեր սրտի կամքին, քանի որ միայն նա է ասում այն, ինչ դու իրականում ուզում ես, ինչ քեզ իրականում հետաքրքրում է, միայն սրտի թռթիռով կատարած ընտրություններն և որոշումներն են քեզ երջանիկ դարձնում, քեզ ուրախ և անհոգ դարձնում… Ամեն վայրկյանը ճիշտ և սիրելի է դառնում, երբ կատարում ես քո սրտի կամքը, ամեն բան կախարդական, հիասքանչ և երազանքի պես է դառնում, երբ դու քո սրտի կամքով ես շարժվում… Ամեն ակնթարթը քեզ թվում է ամենասիրելի ակնթարթը, երբ դու քեզ լիացած ես զգում և երբ քո երազանքը կատարվում, երբ քո երազանքը իրական է դառնում, դու թռչում ես ու հասկանում, որ ոչինչ երբեք իզուր չի լինում, ոչինչ իզուր չի եղել, քանի որ դու կատարել ես որոշում, որն օգնել է քեզ հետևել քո երազանքին…

Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Վազող ժամանակի խաբկանք…

Ժամանակ…Վազող ժամանակ…Դու վազում ես, անվերջ վազում, արագ վազում և չես թողնում, որ անգամ կյանքը հասցնի քեզ հետ վազել… Մենք մեր կյանքը ասես վայելում ենք, ասես ուրախանում, սակայն այդ ամենը մեզ թվում է… Այդ ամենը վազող ժամանակի խաբկանքն է… Խաբկանք, որը ստիպում է հավատալ, որ մենք լիարժեք ուրախանում ենք, լիարժեք սիրվում և սիրում, լիարժեք ապրում և թռչում, սակայն ոչինչ լիարժեք ժամանակը չի թողնում անել, այն այնքան արագ է վազում, որ անգամ լիարժեք ուրախանալուց հետո հասկանում ես, որ կարող ես ավելի ուրախանալ, որ դա այդ լիարժեքը չէ, որ դեռ տեղ կա ուրախանալու, որ ամեն բան խաբկանք է, երբ խոսքը գնում է լիարժեքի մասին… Ժամանակը երբեք մեզ չի սպասում, այդ պատճառով կյանքը միշտ կարճ է թվում, կյանքի ընթացքում միշտ մի բան լինում է, որ հասցրած չես լինում, հենց դա է կյանքի առեղծվածը կամ կախարդանքը, դա կախարդանք է, որ սկզբում ստիպում է հավատալ կյանքի երկար լինելուն, այնուհետև այնքան արագ վազում, որ թվում է թե անգամ ամենակարևորը չես հասցնում…Այդ պատճառով պետք է ուղղակի մոռանալ դու լիարժեք ես ապրում, թե ոչ, կյանքը կարճ է, թե ոչ, կհասցնես, թե ոչ, դու պետք է ուղղակի այդ վայրկյանը վայելես, հենց այդ ակնթարթը, հենց այդ պահը և միգուցե լիարժեք չապրես, բայց այն պահը, երբ դու չես զգում վազող ժամանակին, այդ պահը հենց լիարժեք կյանք է քեզ տալիս…