Posted in Թռիչք դեպի միտք

Ես տերև եմ….

Ես տերև եմ…..փոքրիկ տերև: Ոսկեգույն, կարմիր, դեղին տերև: Մի փոքրիկ տերև, ում անընդհատ զեփյուռը քշում տանում է, ով ծառի վրա իր տեղը չի գտնում: Մի տերև, մի լույս, որ ծառից ուզում է պոկվել, դուրս գալ և թռչել, թռչել: Այդ ամպրոպած երկնքի մեջ լինել միակ լույսը, որ անվերջ կվառվի: Երազներում մտնել ամեն ինչ խառնել և գնալ: Երազել, երգել, պարել: Այ թե ինչ տերև եմ ես: Փոքրիկ չարաճճի տերև, որ ամեն ինչ կյանքի է վերածում, որ ամեն ակնթարթ իր ոսկեգույն նուրբ ժպիտով ջերմացնում է աշունը: Ես մի տերև եմ, որ անվերջ ընկնում է, որ չի ուզում լինել սովորական տերև: Ես ուզում եմ երևակայել, սիրել, երազել: Չեմ ուզում ձմեռվա ճերմակի մեջ կորչել, գնալ………

Leave a comment