Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Մարդկային թևաթափություն…

Մարդկային թևաթափություն…Թուլություն…Մարդը եկել է այս աշխարհ, որպեսզի զգա, որպեսզի զգա ամեն ակնթարթն ու վայրկյանը, ամեն ցավն ու տառապանքը, ամեն լուսավոր պահերն ու երջանկության արցունքներն, նա պիտի զգա թե ցավի արցունքներն, որ կարծես խենթ ծով ողողում են քեզ, թե երջանկության ու սիրո արցունքներն, որ ստիպում են ուղղակի կանգնել և խենթի պես ուրախանալ…. Մարդ պիտի զգա ցավը, որ հասկանա իրական երջանկության արժեքը, պիտի տեսնի նախանձը, որ հասկանա կամենալու հմտությունը, պիտի մի պահ լաց լինի, որ հասկանա ժպիտի լույսի իրական արտացոլումը  և  հենց այդ թևաթափությունն էլ մարդ պիտի զգա, որ հասկանա իրական թռիչքի բերկրանքը, պիտի տեսնի այդ թևաթափությունը, որ հասկանա, թե ինչպես է մարդ թռչում, թե ինչպես է զգում այդ բերկրանքը…. Ես հասկանում եմ, որ այդ թևաթափությունն էլ  է մեր կյանքի մի մասնիկը, մի փուլը, սակայն հաղթահարել այդ թևաթափությունը, այդ թուլությունն ու տկարությունը հաղթահարել շատ բարդ է, այն կարծես բռնում է քեզ և շնչահեղձ անում, այնպես, որ ուզում ես ուղղակի խորտակվել կյանքի ծովում, սակայն մենք պիտի հասկանանք, որ այդ փուլն էլ է մեզ հասկացնում գնահատել մեր կյանքն ու գնահատել լուսավոր ամեն պահը, որ ապրում ենք….

Leave a comment