Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Կորած…

8dc6a626278353bce8c91b745a4bf38a

Կորած… Կորած մի շողք կա, որ պոկվել է իր արևից և հիմա, հրից զուրկ, փնտրում է ջերմություն, և հիմա արևի կրակից և այդ արևավառ գույներից կտրված՝ փնտրում է ջերմություն, և միգուցե հիասթափված իր աչքերում աշխարհը անգույն և անսեր է թվում, միգուցե խավարի մշուշում խճճված, սիրտը ճմլված՝ ուզում է նորից աշխարհը սիրել, ուզում է իր աչքերի փայլը հետ բերել, փնտրում է մի բան, փնտրում է իր երազանքը և խենթացած և ալեկոծված հույզերից այդ շողքը ուզում է այդ հայելիներում տեսնել իր գունավոր աչքերը, չի ուզում նորից ընկնել մառախուղի անուրջների մեջ և ուզում է վազել և չլսել, չհասկանալ, որ կորած է, չուզենալով գիտակցել, որ մոլորված սիրտը հույզերի մեջ ալեկոծվել է, խենթացել, թևաթափ եղել և միգուցե պայքարել, միգուցե այդ շողքի ներքին աշխարհում իր սիրտը պայքարել է, սակայն բոլոր հույզերն ու պահերը, բոլոր երազանքներն ու գույները, երանգներն ու աշխարհը մոռացվել է, կորել, ընկել այն աշխարհ, որտեղ բոլոր երանգները ոչնչանում են, և մնում է միայն մոխիր, մնում է միայն փոշի, մնում են այն մոխրացած հուշերը, որոնց մեջ խորտակվում էր այդ շողքը և կորչում…. Կորած….Կորած իմ շողքը…..

Leave a comment