Posted in Uncategorized

Սպասումը սպանում է հոգիներ

Սպասումը սպանում է հոգիներ: Ինչ-որ մեկի, ինչ-որ բանի սպասելը ոչնչացնում է այն ամենն, ինչ կարող էր քեզ լուսավորել: Դու կորցնում ես քո հուրը, դու կորցնում ես այն բոլոր երանգները, որ քեզ ապրեցնում էին: Այդ պահերին զգում ես, որ կամաց-կամաց այն ամենն, ինչ մի ժամանակ քեզ ստիպում էր ապրել, դառնում է անկարևոր, դու ուզում ես հասկանալ, թե ինչքան արագ են փոխվում մարդու սկզբունքները, ինչքան արագ են փոխվում մարդու ցանկություններն ու զգացմունքները: Ուղղակի արթնանում ես, ու գալիս է այն ընկալումը, որ այն, ինչ անում ես հիմա, այն մարդիկ, ովքեր թվում է քո կողքին են հիմա, այն ամենն, ինչ կատարվում է քեզ հետ, քոնը չէ: Դու չես էլ հասկանում, թե ինչ է այդ ամենը նշանակում, ինչու ես դու այդպես կարծում, ինչը փոխվեց, սակայն դու պարզ գիտակցում ես, որ ուղղակի հարմարվում ես իրավիճակին, հարմարվում ես, որ այսպես, կամ այնպես պետք է լինի ու վերջ: Մենք միշտ էլ սիրում ենք չլսել ինքներս մեզ: Չգիտեմ որ սկզբունքներով, սակայն մենք հրաժարվում ենք լսել ինքներս մեր սրտի ձայնը, չենք կատարում այն ամենն, ինչ իրոք ուզում ենք, չենք կերտում այն կերպարը, որը իրոք ցանկանում ենք, մենք չենք անում ոչինչ, որպեսզի ուղղակի դուրս չգանք մեր հարմարավետության գոտուց: Հենց այդ գոտին կործանում է մեզ, կործանում է, որովհետև մենք սկսում ենք մտածել, թե այդ գոտու մեջ մնալը մեզ ավելի պետք է, քան բարդ ճանապարհ անցնելն ու ինքներս մեզ հասկանալը:

Leave a comment