Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Իմ դպրոց, այս խոսքերը հղում եմ քեզ…

img_8556-237x190

Լուսավոր կյանք…Ջերմությամբ ու սիրով է լի իմ կյանքը և հենց այդ կյանքին լույս է հաղորդում իմ դպրոցը…Իմ ազատ և ստեղծագործ դպրոցը…Այն դպրոցը, որտեղ իմ միտքը թռիչք է առնում, այն դպրոցը, որտեղ ճախրում ես դու և ամեն ակնթարթ մոռանում, որ կաս, որ հոգիդ լցվում է ազատությամբ, որ թևերդ բացում ես և քո դիմաց բացվում են հնարավորությունների դռները…Դռներ, որոնք քեզ տանում են դեպի երազանք, դեպի իրական կյանք…Դռներ, որոնց շնորհիվ ամեն սովորող հնարավորություն է ստանում անսահման երազել, ստեղծագործել, աշխատել և հասնել իր երազանքին, իր նպատակին, որ կարողանում է ազատ որոշել դասից դուրս իր զբաղմունքների սկիզբը և վերջը և միգուցե անվերջ է նրա սահմանը և միգուցե անսահման է դառնում նրա կյանքը, անսահման ազատ և ստեղծագործ…<<Մխիթար Սեբաստացի կրթահամալիր>> այս խոսքերը ուզում եմ հղել քեզ: Արդեն երկար ժամանակ է ինչ սովորում և ստեղծագործում եմ այստեղ, սակայն ամեն բան սկսվել է սովորական մի մուտքից…Սովորականի պես ես մտա այս դպրոց և հնարավորությունների դուռը բացվեց իմ առաջ և ես հասկացա, որ դասերից բացի կա անսահման մի ստեղծագործական ճանապարհ, որն իմն է և որին ի սրտե ուզում եմ նվիրվել և ահա մինչ օրս ես այդ ճանապարհի վրա եմ և ստեղծագործում եմ և արարում և սիրտս բաց ճախրում, ճախրում և թռչում այս սիրո, ջերմության մեջ, որ ինձ են տվել յուրաքանչյուրը այս դպրոցում, որ ինձ ոգևորել են, սիրել, որ խորհուրդներ են տվել, որ լսել են, որ ուղղակի կողքիս են եղել և որ ուղղակի ինձ հետ են եղել այս ճանապարհին…Շնորհակալ եմ Տիար Բլեյանին, որ այսքան ոգևորում է ինձ, որ այսքան երկար թևեր տալիս և օգնում, որ մտքիս թռչունը էլ ավելի վեր թռչի, շնորհակալ եմ, որ այսքան սեր և վստահություն է ներդնում, շնորհակալ եմ տիար Բլեյան: Վստահ եմ շարունակելու եմ ստեղծագործելն ու արարելը և շնորհակալ եմ ուղղակի, որ ինձ հետ եք, որ այդքան ինձ ներշնչում եք, որ այդքան ինձ սիրում և օգնում եք… Շնորհակալ եմ յուրաքանչյուրից, որ իմ այս ճանապարհին իր դերն է ունեցել, որ ինձ հավատացել է և լույս տվել, շնորհակալ եմ նրանցից, ով ինձ օգնել է, ով ինձ թևեր տվել, ով ինձ սիրել, ով հեռվից ինձ նայել և նրանց, որ ուղղակի թռիչքիս ականատես են եղել և ոգևորել, քանի որ ամեն մի բառը և գովանքը ինձ համար մի ուրիշ աշխարհ է, մի ուրիշ դյութանք և այն կախարդանքը, որ զգում եմ ես այս դպրոցի շնորհիվ ինձ կախարդում է….Շնորհակալ եմ իմ ազատ, անկրկնելի դպրոց….

Leave a comment