Posted in Թռիչք դեպի միտք

Ես ծիծաղում եմ, թե լալիս

Картинки по запросу մշուշ

Արդյոք ծիծաղում եմ, թե արտասվում եմ, չեմ հասկանում: Սպիտակ սովորական թղթի վրա խառնել եմ գույները, բայց ինչ դառձավ: Կարծես մտքիս վրա քող քաշած լինի: Թափանցիկ է այդ քողը, բայց մռայլոտ, չեմ տեսնում, հասկանում:Խառնվել եմ արդեն: Հուշեր ունեմ հոգումս, վերքեր ունեմ սրտումս: Սիրտս վիրակապերով փակված է,  բայց չի դիմանում: Այդ հուշերը, այդ վերքերը ինձ շփոթեցրել են, լեզուս պապանձել են: Չեմ կարող արտահայտել ցավս: Ասել ցավս, խոսել….: Չեմ կարողանում և վերջ: Ինչպես ձեզ ասեմ ցավը իմ ներսում, ինչպես բացատրեմ այդ աշունը իմ ներսում: Ամեն տերևի ընկնելիս միչև վայրէջք տանջվում եմ ես…: Ամենավատը, որ չեմ խոսում, բարդ է, բարդ չասելը: Արդեն ատում եմ կյանքը: Չեմ կարող ասել, կամ, եթե ասեմ, ինչ ասեմ, լացեմ, թե ծիծաղեմ: Միակ բանը, որ գիտեմ դա հավերժ մշուշ է, իմ հոգում և իմ սրտում:

Leave a comment