Posted in Թռիչք դեպի միտք

Իմ անվերջ աշուն․․․

Картинки по запросу աշուն է անձրեւ

Դու հեռացար, իմ աշուն․․իմ կյանքի աշուն․․․իմ տերևաթափ։ Ինչքան օրեր եմ անցկացրել քեզ հետ, բայց վերջ, դու չկաս, գնացիր առանց իմ կամքը հաշվի առնելու, ախ, ուր ես աշուն, ինչպես գտնեմ քեզ ու վերադարձնեմ, առանց քեզ զգալու հեռացար դու ինձնից, իմ սրտից։ Սիրտս ներկեցիր քո գույներով, հետո մաքրելով հեռացար` թողնելով դև ու սպիտակ հետքեր։ Անվերջ հետքեր՝ սրտիս վրա։ Գնացիր քո տերևների հետ, բայց դու իմ աշունն ես, միայն իմ աշունը, որ անվերջ կմնաս իմ հոգում և մտքում, քեզ կհիշեմ, աշուն, կհիշեմ ու կպահեմ սրտիս մեջ, աշուն․․․

Leave a comment