Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Անժամանակ․․․

Картинки по запросу ժամանակ

Անժամանակ․․․․Անժամանակ է իմ հոգու մենակությունը, անժամանակ․․․Մենակության խավարում եմ ես, ոչինչ չեմ տեսնում, չեմ զգում, կարծես թևերս կոտրել են, կարծես կյանքս չկա, կարծես այն ցավը, որ զգում եմ, անժամանակ է, կարծես ծաղկի թերթի նման թռչում է անվերջ, իմ սրտի այն մեղեդին, որ հավերժ ինձ տանջում է, անժամանակ է, մի անանուն ցավ է իմ մեջ, մի անժամանակ մենակություն․․․․․․ կարծես խորտակվում եմ մշուշներիս հուշերի մեջ, կարծես ամեն ինչ անիրական է, չկա ոչիչ, միայն ես և դու, իմ մենակություն։ Իմ արահետը քեզ հետ անժամանակ է կարծես, կարծես անվերջ իմ հոգին է մարում, մարում․․․․․Միայն դու ես իմ երազների արարողը, իմ մենակություն, դու ես այն թախծոտ սերը, որ անվերջ իմ սրտում կրակ է հրդեհում։ Դու անժամանակ ես, իմ մենակություն․․․․․․

Leave a comment