Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Չեմ կարող․․․․

download (1)

Չեմ կարող․․․․Չեմ կարող մոռանալ քեզ, քո աչքերը, քո խենթ երգերը, հնչյունները մեղեդին, կորած մեր սերը․․․․․Այն թափառաշրջիկ սերը, որին փնտրում էինք երկուսս էլ, որին սպասում և որի համար խենթանում ենք երկուսս էլ․․․․․Որի համար թռչում էինք աշխարհով, երազում մեր սիրո մասին և երգում այն երգը, որը երկուսս էինք հյուսել, հյուսել, արարել, որ մնա մեր սրտերում, տաքացնի մեզ, ջերմացնի․․․․․Չեմ կարո, չեմ կարող բավարարվել, իմ հյուսված երգով, ուզում եմ միայն քո աչքերը, քո անտարբերությունը, քո հայացքը, որ ուզում է ասել, խենթ եմ ես……Ուզում է կախվել այն պարանից, որ մեր սերն է հյուսել, այն հայացքը իմ, այն հայացքը քո միացել են, իրար տեսել, գժվել և գժի պես խենթ սեր հյուսել , որին փնտրում եմ ես, դու, որին սպասում ենք, չիմանալով ինչ է, ով է․․․․Չիմանալով ով ես դու, ես սիրում եմ քեզ․․․․․

Leave a comment