Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Չգիտեմ…

18043.jpg

Չգիտեմ…Չգիտեմ` ինչպես է հյուսվում իմ լուսավոր մտքի շողը… Չգիտեմ` ինչպես եմ տենչում քո արևոտ աչքերը հուր… Չգիտեմ` ինչպես է երգում խենթացած հոգին իմ գիժ… Չգիտեմ` ինչպես այրվեմ իմ արևոտ սրտից հավերժ….. Չգիտեմ՝ ինչպես կյանքս սփռեմ գույներով, սիրով, քեզնով․․․․ Ինչպես խավարիցս հոգիս հանեմ և սիրեմ․․․․Թռչեմ․․․Երգեմ․․․ Չգիտեմ՝ ինչպես նորից ու նորից խենթանամ կյանքով, ինչպես երազում թռչեմ քո հետ․․․․Ինչպես մնամ մոլորված մի անխելքը քո․․․․Ինչպես մարած իմ ժպիտը ես հետ բերեմ․․․․․

 

Leave a comment