Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Օվկիանոս…

OceanReef

Օվկիանոս…Մեր կյանքի օվկիանոս…Մեր կյանքի օվկիանոսը մեր հոգու արտացոլանքն է, մեր մտքի արտացոլանքը, մեր բոլոր մտքերի, արարքների, խենթությունների, ամեն բանի արտացոլանքն է, այն մեր հայելին է, մի հայելի, որտեղ բոլոր դիմակներն անզոր են, որտեղ բոլոր կեղծավորություններն և դերասանական քողարկումները ուղղակի անզոր են, նրանք հեռանում են, քանի որ այնտեղ արտացոլվում է քո իսկական եսը, այնտեղ միայն իսկական դու ես, չկա ոչ մի դիմակ, կա միայն քո դեմքը, և այդ դիմանկարները օվկիանոսի քամու հետ հեռվում ոչնչանում են, մոխրանում, քանի որ  կյանքի թատրոնում միայն իսկական դու կարող ես խաղալ, քանի որ կյանքի թատրոնը սովորական թատրոն չէ, այն մաքրության և արտացոլանքի թատրոն է, որտեղ դու ապրում ես, սիրում, ստեղծագործում և զեփյուռի մեղմ մեղեդին քեզ շատ հեռու է տանում, սակայն դիմակների պես չի մոխրացնում…

Leave a comment