Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Գույների մեջ…

Картинки по запросу colors

Գույների մեջ…Ես գույների մեջ եմ հիմա, նրանց մեջ, նրանց հետ…Կարծես ամբողջ կյանքս ներկված լինի վառող և վառվող գույներով, ես նկարիչ եմ…Ես իմ կյանքի նկարիչն եմ, քանի որ վերձրել եմ կյանքիս վրձինը և անվերջ ներկում եմ, ներկում եմ խենթ գույներով և կյանքս լիացնում խենթություններով, այդ խենթ գույներն են մեր կյանքը վառ դարձնում և բոլորս ինքներս ենք որոշում ինչ գույներով ներկենք մեր կյանքը…Մեկը գույները վերցնում է և ուղղակի առանց նայելու խենթի պես ներկում իր կյանքի նկարը, մյուսը զգուշությամբ ուզում է իդեալական դարձնել իր նկարը, սակայն ինչքան զգուշանում է, այդքան գույները ավելի վայրի են դառնում և կյանքը այդքան էլ իդեալական չի լինում…Մյուսի համար էլ նկարելը արվեստ է, կյանքի արվեսըտ և այն պետք է սիրել, սիրել և պաշտել, քանի որ մենք մեր վրձինով փոխում ենք մեն բան, մենք ներկում ենք մեր ներաշխարհը…Մենք ինքներս ներկում ենք մեր հոգուն և նրա ապրումները…

Leave a comment