Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Վազող ժամանակի խաբկանք…

Ժամանակ…Վազող ժամանակ…Դու վազում ես, անվերջ վազում, արագ վազում և չես թողնում, որ անգամ կյանքը հասցնի քեզ հետ վազել… Մենք մեր կյանքը ասես վայելում ենք, ասես ուրախանում, սակայն այդ ամենը մեզ թվում է… Այդ ամենը վազող ժամանակի խաբկանքն է… Խաբկանք, որը ստիպում է հավատալ, որ մենք լիարժեք ուրախանում ենք, լիարժեք սիրվում և սիրում, լիարժեք ապրում և թռչում, սակայն ոչինչ լիարժեք ժամանակը չի թողնում անել, այն այնքան արագ է վազում, որ անգամ լիարժեք ուրախանալուց հետո հասկանում ես, որ կարող ես ավելի ուրախանալ, որ դա այդ լիարժեքը չէ, որ դեռ տեղ կա ուրախանալու, որ ամեն բան խաբկանք է, երբ խոսքը գնում է լիարժեքի մասին… Ժամանակը երբեք մեզ չի սպասում, այդ պատճառով կյանքը միշտ կարճ է թվում, կյանքի ընթացքում միշտ մի բան լինում է, որ հասցրած չես լինում, հենց դա է կյանքի առեղծվածը կամ կախարդանքը, դա կախարդանք է, որ սկզբում ստիպում է հավատալ կյանքի երկար լինելուն, այնուհետև այնքան արագ վազում, որ թվում է թե անգամ ամենակարևորը չես հասցնում…Այդ պատճառով պետք է ուղղակի մոռանալ դու լիարժեք ես ապրում, թե ոչ, կյանքը կարճ է, թե ոչ, կհասցնես, թե ոչ, դու պետք է ուղղակի այդ վայրկյանը վայելես, հենց այդ ակնթարթը, հենց այդ պահը և միգուցե լիարժեք չապրես, բայց այն պահը, երբ դու չես զգում վազող ժամանակին, այդ պահը հենց լիարժեք կյանք է քեզ տալիս…

Leave a comment