Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Թափվում էին մեր սիրո գույները…

Թափվում էին… Թափվում էին մեր սիրո գույները…  Երանգները կամաց-կամաց խառնվում էին իրար և անհետանում…Մենք կանգնած էինք… Կանգնած էինք մեր շարժվող և տատանվող կամրջի վրա, սակայն այդ կամուրջը առաջվանը չէր, այն չէր… Փոխվել էինք մենք, փոխվել էր մեր սիրո կամուրջը և գիտե՞ս, թե ինչպե՞ս… Մեր կամուրջը առաջվանը չէր, քանի որ մենք կանգնած էինք կամրջի տարբեր կողմերում, մենք այլևս միասին չէինք անցնում այդ ճանապարհը, երևի այդ ճանապարհն էլ չկար, երևի երկուսս էլ գիտեինք, որ ի վերջո մեր գույները չեն համընկնելու, մենք գիտեինք, որ գալու է այդ օրը, սակայն ապրում էինք հույսով, սիրո հույսով: Մենք այդ հույսը փայփայում էինք, քանի որ մտածում էինք, որ ի վերջո գունեղ ճանապարհն ավելի հետաքրքիր է, քան երկու զատ վառ գույները: Այդ կամուրջը անընդհատ շարժվում էր, կարծես հիմա պիտի ընկներ, բայց այն չէր ընկնում, այն շարունակում էր հույս տալ, ոգեշնչել, որ այն կմնա պինդ, մենք մեր ողջ սերը վատնեցինք այդ հույսով լի կյանքի վրա, այդ հավատի վրա, սակայն հիմա հասկանում ենք, որ անգամ այդ սերն էր խաբկանք, որին մենք կուրորեն հավատացինք: Այո, այդպես է լինում, մարդիկ սկսում են կուրանալ, երբ սիրում են, նրանք սկսում են իրենց համար ստեղծել մի անիրական աշխարհ, որտեղ ապրում են: Միգուցե մենք մեղավոր չենք, չէ որ մենք ընդամենը սիրել ենք: Սերը մեզ կործանեց, ոչ թե մենք, մեր անհասկանալի երազանքները մտան մեր կյանք և մեզ ոչնչացրին: Երկուսս էլ այնքան խենթ և գիժ էինք, որ երազանքները ընդունել էինք որպես իրականություն և այդ իրականությանը երկրպագում էինք: Գիտես, կար մի պահ, որ անգամ մտածում էի, որ միայնակ եմ անցնում այդ կամրջով: Ես քեզ չէի նկատում, ես այնքան էի մտածում քեզ հասնելու մասին, որ չէի էլ  կանխատեսում, որ կողքիս ես: Այդ կամուրջը փոխեց մեզ՝այդ կյանքի կամուրջը:

Leave a comment