Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Երազ․․․

Իմ երազ․․․այսօր երազում քեզ էի փնտրում, այսօր օդին դիպչելով քո անունն էի արտասանում, իմ երազ, իմ հեքիաթային գիշերների միակ հյուր, իմ գիշերների միակ աստղ, որ առկայծում է իմ մտքում։ Ա՜խ իմ երազ, դու ես իմ կյանքը խաղ դարձնում, դարձնում մի կատակ։ Իմ մտքի սահմանները ջնջում, ջնջում ես և հետք չթողնելով՝ հեռանում։ Երազ, իմ երազ, առանց քեզ ես մի անխելք եմ, իսկ քեզանով՝ մի հեքիաթային արտասովոր անխելք։

Leave a comment