Posted in Թռիչք դեպի միտք, Uncategorized

Չգիտեմ․․․

Похожее изображение

Չգիտեմ․․․․  Քեզ սիրեմ, թե ատեմ, այն արահետը մեր, վաղուց էլ չկա, հավատա, այն ուղին, իմ կյանքի փակ է քո դիմաց։ Հենց դու ես այն ցավոտ սերը, որ տանջում է հոգիս, դու ես այն անանուն սերը, աչքերիս մեջ, այն այրող հույսը, որ մնացել է սրտումս այրվում է, հավատա, քո աչքերում չեմ գտնում էլ ինձ, քո աչքերում չկա այն ուժը․․․․Չկա․․․Չգիտեմ, ինչ անեմ քեզ հետ, իմ անիրական սեր, մի սեր, որ երազի պես հոգումս սեր է վարարում։ Չգիտեմ, սիրտս արդեն մարում է ճչալով, վերջին պահին սիրելով, չգիտեմ, ինչ անեմ, դու իմ սերն ես, որ կրակում ես այդ նետերով, այդ սիրով լի, թախծոտ  նետերով։ Իմ հոգու դռներն ես դու բացել, իմ մտքի երազներն ես վերցրել ու սիրելով հեռացել․․․․Չգիտեմ ինչ անեմ, իմ ցավոտ սեր․․․․

Leave a comment