Posted in Թռիչք դեպի միտք

Հասկանա՞լ

Հասկանա՞լ: Վերջերս մտածում եմ, թե ինչու մարդիկ շատ բաներ չեն հասկանում: Կան մարդիկ, որ իրոք կարծես չեն տեսնում այն ամենը, ինչ կատարվում է քեզ հետ, չեն տեսնում այն ամենը, ինչ դու զգում ես, հասկանալու մասին էլ չեմ խոսում անգամ: Ինչպես է ախր այդպես ստացվում, որ այն, ինչ կարևոր է, այն, ինչ էական է, այն, ինչ ամենաշատը պետք է տեսնենք, այն, ինչի մասին ամենաշատը պիտի մտածենք, չենք կարողանում: Ահա և գտել եմ այս հարցի պատասխանը: Հավատա, բոլորն էլ ամեն բան տեսնում են, հասկանում, ամեն բան արտացոլվում է քո աչքերում, քո խոսքերում, քո մեջ ուղղակիորեն, ու մարդիկ, ովքեր թվում է, թե չեն հասկանում, ուղղակի չեն ուզում, դու պարզապես հետաքրքիր չես իրենց, դա է խնդիրը: Մենք չենք կարողանում հաճախ ընդունել այն փաստը, որ այո, այդպես լինում է, լինում է, որ մարդիկ, ովքեր մեզ համար մի ողջ աշխարհ են, մի ողջ տիեզերք, նույն բանը չեն զգում մեր հանդեպ, դա է մեր իրականությունը։ Մենք իրենց հետաքրքիր չենք, մենք չենք մտնում այդ հետաքրքրության շրջանակի մեջ, ու պետք էլ չի, հավատա ինձ, պետք չի, քանի որ այն մարդը, ում դու կարող ես դարձնել տիեզերք, արդեն իսկ իրենից վտանգ է ներկայացնում, որովհետև դու ինքնամոռաց տրվում ես, դու կորցնում ես քեզ, դու կորցնում ես ամենակարևորը՝ ինքդ քեզ: Ո՞ւմ է դա պետք: Ուղղակի սիրիր ինքդ քեզ մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի ուժեղ, մի քիչ ավելի ամուր ու մնայուն:

Leave a comment